Աշխատանքի առաջարկ «Արմենիա» օդանավակայանից

19.10.2015
Դիտումների քանակ՝ 1520

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհրաժեշտ են մեծ ձգտում և բարձր որակավորում ունեցող երիտասարդներ՝ հաշվառողի հաստիքի համար:

 Հաստիքը`Հաշվառող

Վայրը`Հայաստան՝ Երևան

Աշխատանքի նկարագրությունը` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհրաժեշտ են մեծ ձգտում և բարձր որակավորում ունեցող երիտասարդներ Հաշվառողի հաստիքի համար

Աշխատանքային պարտականությունները`

-  Իրականացնել մեկնող չվերթերի ուղևորների հաշվառում և նրանց օգնության տրամադրում

-  Ավիաընկերության դիմումի հիման վրա առանց ուղեկցողի անչափահաս ուղևորներին, սայլակով տեղափոխվող հաշմանդամներին և տարեցներին օգնության տրամադրում

-  Հաշվառման սեղանի մոտ ուղևորներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում

-  Դրամական և ապրանքային արժեքների սպասարկման իրականացում մեծ ուշադրությամբ և ամենայն պատասխանատվությամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կամ վերադասի ցուցումով վերոնշյալի նկատմամբ վերահսկողության իրականացում

-  Թվարկված գործառույթների հետ որևէ կերպ առնչվող այլ գործառույթների իրականացում

Ներկայացվող պահանջները`

-  Բարձրագույն կրթություն

-  Ակտիվ, դինամիկ և արագ ընկալող անձնավորություն

-  Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն

-  Համակարգչային ծրագրերի (MS Excel, Word) իմացություն

-  Հաղորդակցման մեծ հմտություններ

-  Ծանրաբեռնված աշխատելու կարողություն

Դիմելու կարգը`  Բոլոր նրանք, ովքեր բավարարում են նշված հաստիքի համար ներկայացվող պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) hrselection@aia-zvartnots.aero էլ. հասցեին` «Թեմա» դաշտում նշելով հաստիքը` «Հաշվառող»: 

Սկիզբը` 16/10/ 2015

Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 16/11/2015

 Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: