«SMART» միջբուհական-ուսանողական աշխատաժողովի հրավեր

15.10.2015
Դիտումների քանակ՝ 477

Հոկտեմբերի 24-25-ը  ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում կկայանա «SMART» խորագրով միջբուհական-ուսանողական երկօրյա աշխատաժողով: Հիմնական նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ հասկանալու, թե ինչպիսի սկզբնական հմտություններ ու գիտելիքներ են պետք  հաջողություններով լի ուղի սկսելու համար: Աշխատաժողովի ընթացքում կյանքում բավականին մեծ հաջողությունների հասած տարբեր ոլոորտների մասնագետներ կներկայանան որպես բանախոս՝ մասնակիցներին տալով գործնական գիտելիքներ: 

Մասնակցության հայտը լրացնելու  համար այցելեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/18fOXX93OGkPKHGDt0epbCij…/viewform  :
Ստացված դիմում-հայտերի հիման վրա մրցութային կարգով ընտրվելու է 60 մասնակից:
Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 21-ը:

Աշխատաժողովին կարող են մասնակցել ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ հայաստանյան մյուս բուհերի ուսանողները: Բոլոր մասնակիցներին կտրվի մասնակցության սերտիֆիկատ: 

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ՈւԽ ֆեյսբուքյան պաշտոնական էջից: