Ուսանող-փորձագետի կամավորական աշխատանք

15.10.2015
Դիտումների քանակ՝ 628

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կարևորելով կրթության որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցությունը, նախատեսում է ստեղծել որակի ապահովման ուսանող-փորձագետների խումբ՝ համալսարանի գործունեության ներքին գնահատման և բարելավման գործընթացում փորձագիտական խմբերի աշխատանքներում ներգրավման նպատակով: Նշված աշխատանքները ներառում են մասնակցություն որակի ապահովման բաժնի կողմից նախաձեռնվող պարբերական հետազոտություններին, ՀՊՏՀ որակի ապահովման փորձագիտական խմբերի գնահատումներին և մշտադիտարկումներին, ինչպես նաև որակի ապահովման աշխատանքներին ուսանողների ներգրավվածության մեծացման նպատակով իրազեկման աշխատանքների և վերապատրաստումների  շարունակական իրականացնում:

Ուսանող-փորձագետի կամավորական աշխատանքի դիմելու համար, անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող դիմումի ձևը և մինչև 2015թ. նոյեմբերի 1-ը ուղարկել g.sargsyan1971@gmail.com էլեկտրոնային հասցեին` որպես վերնագիր նշելով «Ուսանող-փորձագետ»: Ուսանող-փորձագետների ընտրությունը կատարվելու է մրցութային եղանակով՝ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Կից կարող եք գտնել ուսանող-փորձագետի աշխատանքի նկարագիրը և դիմումի ձևը:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ որակի ապահովման բաժինը: