Մրցույթի հայտարարություն «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ից

13.10.2015
Դիտումների քանակ՝ 419

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին ժամը 14:00-ին ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 206 լսարանում «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի  ներկայացուցիչների հետ նախատեսվող հանդիպման ընթացքում  ապահովագրությամբ հետաքրքրվող ուսանողներին կներկայացվեն մրցույթի բոլոր մանրամասները, ինչպես նաև  «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության կողմից իրականացվող այլ ուսանողական նախագծերի մանրամասներ:

Գրանցվելու համար զանգահարել 59 34 89 հեռախոսահամարով կամ մոտենալ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն: