Գիտական աշխատանքների մրցույթ

13.10.2015
Դիտումների քանակ՝ 547

Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը հայտարարում է «Հայաստանը և եվրասիական ինտեգրումը» թեմայով գիտական աշխատանքների մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բուհերում և գիտական հաստատություններում աշխատող կամ սովորող երիտասարդ գիտնականները, ասպիրանտները, ուսանողները:

Մրցույթի հիմնական խնդիրներն են. եվրասիական ինտեգրման գաղափարի հանրայնացումը հայկական գիտական և փորձագիտական միջավայրում, եվրասիական ինտեգրման ֆենոմենի իմաստավորումը, ինչպես նաև հանրության և պետական իշխանության մարմինների ուշադրության հրավիրումը Եվրասիական տնտեսական միության զարգացման հիմնախնդիրներին:

Մրցույթին ներկայացվող աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել  mail@riss.ru  էլեկտրոնային հասցեին մինչև 2015 թվականի դեկտեմբերի 20-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ: