Սեմինար դասախոսների համար
Springer հրատարակչությունը հնարավորություն է ընձեռում անվճար հրատարակելու գիտական աշխատությունները տարբեր բնագավառներ ընդգրկող իր շտեմարաններում: Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը և Springer հրատարակչությունը կազմակերպում են երկօրյա սեմինար գիտնականների համար, որի ընթացքում կներկայացվեն Springer հրատարակչության շտեմարանները և գիտական աշխատությունների հրատարակման փուլերը: Ստորև ներկայացված է յուրաքանչյուր օրվա սեմինարի բովանդակությունը: *Սեմինարը կվարեն՝ Dr. Nabil Khélifi, Publishing Editor,և Dr. Jeffrey Robens, Editorial Development Manager:
Սեմինարը տեղի կունենա հոկտեմբերի 15-16-ին, ժ.14.00, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի դահլիճում (գրադարանի մասնաշենք, III հարկ):
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել (անուն, ազգանուն, կազմակերպություն, էլ. հասցե, հեռախոսահամար)՝ուղարկելով տվյալները chulyan.lib@brusov.am էլ.հասցեին:
Սեմինարի թեմաներին ծանոթացեք այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունից: