Դասընթացի հրավեր

06.10.2015
Դիտումների քանակ՝ 495

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնը «Աուդիտի անցկացման գործընթացը» թեմայի շրջանակներում կազմակերպում է «Աուդիտ և աուդիտորական գործունեություն» դասընթաց՝ հետևյալ ուղղություններով՝

-         աուդիտի էությունը

-         աուդիտորական գործունեության կարգավորումը

-         աուդիտի սկզբնական փուլը

-         աուդիտորական ընտրանք, աուդիտորական ապացույցներ, աուդիտի մեթոդները

-         աուդիտի եզրափակիչ փուլը

-         ընթացիկ ակտիվների աուդիտ

-         եկամուտների և ծախսերի աուդիտ

-         սեփական կապիտալի աուդիտ

-         պարտավորությունների աուդիտ:

Դասընթացի տևողությունը 2 ամիս է, շաբաթական՝ 2 օր, ուսման վարձը՝ 48 000 դրամ: Դասավանդելու են բուհի և ոլորտի առաջատար մասնագետները:

Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:

Մասնակցել կարող են ոչ միայն ՀՊՏՀ ուսանողները, այլև բոլոր ցանկացողները: Դիմել ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոն՝ թիվ 5 մասնաշենք, 1-ին հարկ, 13 սենյակ,  հեռախոս՝ (010)59 34 72, 093 462 782, 091 040 704: