Դասընթացի հրավեր

23.09.2015
Դիտումների քանակ՝ 314

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնը «Հողագույքային հարաբերություններ և հողային կադաստր» թեմայի շրջանակներում կազմակերպում է  դասընթաց հետևյալ ուղղություններով՝

- հողային հարաբերություններ, իրավական կարգավորում և հողային կադաստր

- հողային ֆոնդ, նպատակային նշանակության հողատարածքներ

- հողերի չափագրում, քարտեզագրում, գոտիավորում, հողային սխեմաներ

-բնակավայրերի գլխավոր հատակագծեր, կառուցապատում, քաղաքաշինական կադաստր:

Դասավանդելու են բուհի և ոլորտի առաջատար մասնագետները:

Դասընթացի տևողությունը՝ 4 ամիս, շաբաթական՝ 2 օր, ուսման վարձը՝ 60 000 դրամ: Ուսման ավարտին կտրվի հավաստագիր:

Մասնակցել կարող են ոչ միայն ՀՊՏՀ ուսանողները, այլև բոլոր ցանկացողները: Դիմել ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոն՝ թիվ 5 մասնաշենք, 1-ին հարկ, 13 սենյակ,  հեռախոս՝ (010)59 34 72,  093 462 782: