Դասընթացի հրավեր

23.09.2015
Դիտումների քանակ՝ 311

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնը «Գույքի գնահատում և կառավարում» թեմայի շրջանակներում կազմակերպում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և գնահատում» դասընթաց՝ հետևյալ ուղղություններով՝

-         գույք, անշարժ գույք. բնորոշումներ, խմբավորումներ

-         իրավունքներ, սահմանափակումներ

-         պետական գրանցում. գործարքներ և ընթացակարգեր

-         պետական գրանցման սկզբունքներ, նպատակներ և առանձնահատկություններ

-         իրավական վարույթ, գրանցման հիմնական փաստաթղթեր

-         իրավունքի կասեցում, դադարում, մերժում

-          պետական տուրքեր գրանցման վճարներ, արտոնություններ

-         իրավունքի ծագում, փոփոխում, փոխանցում, դադարում:

Դասընթացի տևողությունը 2 ամիս է, շաբաթական՝ 2 օր, ուսման վարձը՝ 40 000 դրամ: Դասավանդելու են բուհի և ոլորտի առաջատար մասնագետները:

Դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր:

Մասնակցել կարող են ոչ միայն ՀՊՏՀ ուսանողները, այլև բոլոր ցանկացողները: Դիմել ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոն՝ թիվ 5 մասնաշենք, 1-ին հարկ, 13 սենյակ,  հեռախոս՝ (010)59 34 72, 093 462 782: