ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կայցելի ՀՊՏՀ
18.09.2015
Դիտումների քանակ՝ 440
ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին կայցելի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Մեծ դահլիճում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ուսանողների և դասախոսական կազմի հետ: Հանդիպումից առաջ նախատեսված է Տնտեսագիտական համալսարանի հրաձգարանի բացման հանդիսավոր արարողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին