Վերապատրաստման սեմինարի հրավեր
17.09.2015
Դիտումների քանակ՝ 343
Սեպտեմբերի 18-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա «Զալցբուրգյան սկզբունքների իրականացումը ՀՀ-ում» թեմայով վերապատրաստման սեմինար (Տեմպուսի «Վերիտաս» ծրագրի շրջանակներում): Այն վարելու է համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը: Սեմինարին կարող են մասնակցել ասպիրանտուրայի և գիտության բաժինների աշխատակիցները, ասպիրանտների ղեկավարները, ասպիրանտները և մագիստրանտները:
Տեղեկատվությունը տրամադրել է մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը: