Տեղեկատվական հանդիպում “Educational for Drone” Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

27.11.2017
Դիտումների քանակ՝ 440

Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀԳ2 Էրազմուս+ ՀԳ2 “Educational for Drone” (eDrone) № 574090-EPP-1-2016-1-IT-EPPKA2-CBHE-JP ծրագրի շրջանակներում կազմակերպում է տեղեկատվական հանդիպում: Հանդիպման նպատակն է ներկայացնել ծրագրի առաջին տարում կատարված աշխատանքները և ձեռքբերումները, պլանավորված աշխատանքները և խթանել շահառուների ներգրավվածությունը ծրագրին: Հանդիպման օրակարգը:

eDrone ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել անօդաչութռչողսարքերիուսումնառությանկենտրոններ (OED) Գործընկեր երկրների համալսարաններում և համալրել դրանք անհրաժեշտ սարքավորումներով, որոնք գիտելիք կփոխանցեն անօդաչու թռչող սարքերի  մեխանիկական բնութագրերի, ներքին համակարգերի, դրանց միջոցով տեղեկատվության հավաքման և մշակման, ինչպես նաև դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքների վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կստեղծվի տեղեկատվականտեխնոլոգիաներիվրահիմնվածենթակառուցվածք, որի միջոցով գործընկեր համալսարանները կձևավորեն ցանց և կկարողանան փոխանակել կրթական ծրագրի բովանդակությունը և տեղեկատվական բազաները մասնագետների հետ: Այսպիսի ենթակառուցվածքը կնպաստի անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների կողմից գիտականևտեխնոլոգիականգիտելիքիփոխանցմանը մասնագետներին:

Ծրագրի կոնսորցիումի և կառուցվածքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ծրագրի կայքէջում՝ http://www.edrone.unisannio.it 

Ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ տեղեկատվական հանդիպմանը նոյեմբերի 29-ին, ժամը 9:30-ին, ՀՊՏՀ-իմիջազգայինծրագրերիկենտրոնիդահլիճում