Մրցույթի ժամկետը երկարաձգվել է

27.11.2017
Դիտումների քանակ՝ 397

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Էգեյանի համալսարանում (Հունաստան) մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու համար: Մրցույթը բաց է միայն այն դասախոսների համար, ովքեր մասնագիտացած են համակարգչային գիտությունների ոլորտում: 

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևնոյեմբերի 30-ը  ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility - University of Aegean"

  1. անձնագրի լուսապատճեն
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. Էգեյանի համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
  5. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): 

Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն: Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: