ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների (Արարատի մարզ՝ Երասխ, Գեղարքունիքի մարզ՝ Վահան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզ՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ՝ Ն.Կ. Աղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. Աղբյուր) պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը : Այս մասին տեղեկացնում է ՀԵՀ պաշտոնական կայքը:
Դիմելու կարգին և այլ մանրամասների տեղեկացեք այս հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2279&lang=am :