Հեռակա կրթաձևում ընդունելությունը շարունակվում է

08.09.2015
Դիտումների քանակ՝ 265

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  շարունակվում է  ընդունելությունը՝ 2015-2016 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի համար:

Բակալավրիատի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են  մինչև սույն թվականի  սեպտեմբերի 20-ը ներառյալ, իսկ մագիստրատուրայի դիմորդներինը՝ մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ:

Ընդունելության վերաբերյալ մանրամասների կարող եք  ծանոթանալ  հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/haytararutyun_heraka_2015.pdf :

Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ-ում` Երևան, Նալբանդյան 128 հասցեում: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել ընդունող հանձնաժողով՝  593-473:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին