Մեկնարկում է Erasmus Mundus «Electra» կրթաթոշակային ծրագիրը

31.08.2015
Դիտումների քանակ՝ 243

Erasmus Mundus «Electra» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների համար, ծրագրին կարող են մասնակցել նաև գիտական աստիճան ունեցող մասնագետները: Ծրագիրը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը և նախատեսում է ամենամսյա կրթաթոշակ: Ծրագրին կարող են մասնակցել ռեսուրսների կառավարման, վերականգնվող էներգետիկայի, հողօգտագործման կառավարման մասնագետներ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 9-ը: Մանրամասների համար կարող եք այցելել նշված հղումով՝ www.electra-project.eu :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: