Ուսման հրավեր՝ Չեխիայից
28.08.2015
Դիտումների քանակ՝ 261
Չեխիայի Հանրապետության կառավարությունը 2016-2017 ուսումնական տարվա համար հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագիր, որի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հատկացվել է 5 կրթաթոշակային տեղ` Չեխիայում ուսանելու նպատակով: Կրթաթոշակներից երեքը նախատեսված են չեխերեն լեզվով ծրագրերի համար (նախընտրաբար` էներգետիկայի, ՏՏ, տեխնիկական և բժշկագիտության ոլորտներում), իսկ երկուսը` անգլերեն (նախընտրաբար` տնտեսագիտության, գյուղատնտեսության, ՏՏ, բնապահպանության և էներգետիկայի ոլորտներում):
Էլեկտրոնային գրանցման վերջնաժամկետն է 2015թ. սեպտեմբերի 30-ը:
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-7621&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 :
Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: