«Ֆուլբրայթ» կրթաթոշակի մրցույթ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Ֆուլբրայթ» կրթաթոշակի մրցույթ` 2016-2017 ուսումնական տարվա համար: Այս ծրագրով դրամաշնորհ է տրամադրվում օտարերկրացի գիտնականներին՝ ԱՄՆ համալսարաններում մեկ ուսումնական տարի կամ մեկ կիսամյակ հետատենախոսական հետազոտություններ կատարելու համար: Դիմումների ընդունման ոլորտներն ըստ առաջնահերթության՝ քաղաքագիտություն, տնտեսություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, ամերիկագիտություն (ԱՄՆ պատմություն, գրականություն, հասարակություն և մշակույթ), շրջակա միջավայրի պահպանություն և հանրային առողջապահություն: Դիմելու համար անհրաժեշտ պարտադիր պայմաններ՝ ՀՀ քաղաքացու և մշտական բնակչի կարգավիճակ, աշխատանք Հայաստանում, գիտությունների դոկտորի կամ թեկնածուի (Ph.D.) գիտական աստիճան, անգլերենի իմացություն, ֆիզիկական ու առողջական լավ վիճակ: Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց (online) դիմում՝ https://apply.embark.com/student/fulbright/scholars/30/ կայքում: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 16-ը:
Հայտարարությունը զետեղված է դեսպանատան պաշտոնական և ֆեյսբուքյան էջերում:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: