Կրթաթոշակային ծրագիր՝ Լեհաստանի համալսարաններում
25.08.2015
Դիտումների քանակ՝ 269
Կրթաթոշակային ծրագիրը միջազգային հարաբերությունների ոլորտում է, մագիստրոսների համար:
«Եվրոպան Վիշեգրադյան հեռանկարում» ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանելու եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում ժամանակակից միջազգային իրավունքի, տնտեսագիտության, քաղաքագիտության և մշակութային ոլորտներում Վիշեգրադյան տարածաշրջանի 4 առաջատար համալսարաններում` Կրակովի Յագելոնյան համալսարանում, Բռնոյի Մասարիկի անվան համալսարանում, Հունգարիայի Պեչ քաղաքի համալսարանում և Սլովակիայի Մատեյ Բելի համալսարանում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 16-ը: Մանրամասների համար կարող եք այցելել նշված հղումով՝ http://visegradstudies.eu/admissions/ :
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից