Գիտաժողովի և գիտական դպրոցի մասնակցության հրավերներ

18.08.2015
Դիտումների քանակ՝ 254

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Գիտություն և ինովացիա 2015» միջազգային երիտասարդական գիտաժողովին, որը կկայանա Ծաղկաձորում, սույն թվականի սեպտեմբերի 25-27-ը:

Գիտաժողովը կոչված է նպաստելու գիտական կապերի ամրապնդմանը, մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացման ուղղությամբ համագործակցության հաստատմանը, ՀՀ և արտերկրի երիտասարդ գիտնականների միջև փորձի փոխանակմանը և նոր կապերի ստեղծմանը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ գիտական հոդվածներն ուղարկել innov.conference2015@gmail.com էլեկտրոնային հասցեին և լրացնել մասնակցության էլեկտրոնային հայտը հետևյալ հղումով՝ https://goo.gl/Vwv8Wv: Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով` http://www.innovcentre.am/arm/index.php?page=new&id=60 :

«Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտական դպրոց

Երիտասարդ գիտնականների և նորարարների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու  ս.թ. սեպտեմբերի 27-30-ը Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» I միջազգային երիտասարդական գիտական դպրոցին:

Դպրոցի ծրագրով նախատեսված են սեմինարներ, դասախոսություններ, մաստեր-դասընթացներ (master class) ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար մասնագետների և դասախոսների կողմից:

Դպրոցին կարող են մասնակցել 20-ից 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ: Մասնակցությունն անվճար է: Ծրագրի իրականացման ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը՝ հետևյալ հղումով՝  https://goo.gl/Z1TMBC :

Մանրամասներին ծանոթացեք նշված  հղումով՝  http://www.innovcentre.am/arm/index.php?page=new&id=57 :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: