Միջազգային սեմինար-աշխատաժողով` ՀՊՏՀ-ում

17.11.2017
Դիտումների քանակ՝ 469

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին համալսարանում տեղի է ունենալու «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող՝ «Համալսարանի ֆինանսական կառավարումը և եկամտի դիվերսիֆիկացման ռազմավարությունները» թեմայով միջազգային սեմինար-աշխատաժողով, որը կազմակերպում է Հայաստանում «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակը: Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, աշխատաժողովի հիմնական բանախոսներն են Եվրոպական համալսարանական ասոցիացիայի կառավարման, ֆինսավորման և հանրային քաղաքականության զարգացման գծով փոխտնօրեն Էնորա Բեննետոտ Փրուվոթը (Enora Bennetot Pruvot) և Դուբլինի համալսարանի գլխավոր ֆինանսիստ Յան Մեթյուզը (Ian Mathews): Սեմինար-աշխատաժողովի օրակարգին ծանոթացեք այստեղ: