«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» դասընթաց

22.11.2017
Դիտումների քանակ՝ 449

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը   կազմակերպում է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-20-ը, Երևանում։ Հատուկ ծրագրով սահմանված դասընթացները վարելու են հայ և արտասահմանցի գիտնականներ (առցանց), ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանի արդի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Այս դասընթացների նպատակն է Հայաստանում Չինաստանի քաղաքկանությանն առնչվող, հետազոտող անհատներին խորքային գիտելիքներ տրամադրել այս աճող գերտերության մասին, որը հետզհետե մեծացնում է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Դասընթացներն անցկացվելու են հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մասնակցության պայմաններին և այլ մանրամասների ծանոթացեք նշված հղումով՝ https://chinastan.org/2017/11/20/rethinkingchina/