Կրթաթոշակ՝ 2015-2016 ուստարվա 1-ին կուրսեցիներին

18.05.2015
Դիտումների քանակ՝ 328

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան մասնաճյուղը տեղեկացնում է, որ ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Անհրաժեշտ փաստաթղթերին, դիմելու վերջնաժամկետին և այլ մանրամասների ծանոթացեք այստեղ:

Կցված տեղեկատվությունը սկանավորված է Հայաստանի Հանրապետություն օրաթերթի մայիսի 16-ի համարից: