Վերսկսվում է շրջանավարտների գրանցման գործընթացը

18.05.2015
Դիտումների քանակ՝ 373

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերսկսում է շրջանավարտների գրանցման գործընթացը HEN-GEAR տվյալների բազայում: 2014/2015թթ. բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները ստորև բերված հղումուվ պետք է մուտք գործեն էլեկտրոնային հարթակ, գրանցվեն և լրացնեն էլեկտրոնային հարցաթերթը (հարցաթերթի լրացման գործընթացը մանրամասն նկարագրված է ստորև կցված ուղեցույցում): Հարցաթերթը լրացնելուց հետո առցանց հարթակում ստեղծվում է շրջանավարտի համառոտ ինքնակենսագրականը` CV-ն, որը տեսանելի կլինի հայաստանյան և արտասահմանյան գործատուներին: Ուստի, խրախուսվում է հարցաթերթի հնարավորինս մանրակրկիտ լրացումը, որը բարձրացնում է գործատուի կողմից որոնման դեպքում շրջանավարտի CV-ի դիտողականությունը: Տվյալների բազան կնպաստի շրջանավարտների ծառայողունակության բարձրացմանը և աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը: 

Որակի ապահովման բաժինը տեղեկացնում է, որ 2014 թվականից մինչ օրս բազայում գրանցվել է ՀՊՏՀ 2065 շրջանավարտ: 

Շրջանավարտը պետք է գրանցվի բազայում և լրացնի հարցաթերթը նույնիսկ այն դեպքում, եթե չի ցանկանում իր մասին տվյալները հասանելի լինեն գործատուներին: Այդ դեպքում շրջանավարտն ուղղակի պետք է համապատասխան նշում կատարի հարցաթերթի այն հատվածում, որը վերաբերում է լրացված տվյալների հրապարակայնությանը: Պահպանելով գրանցման տվյալները և գաղտնաբառը (usename and password)` շրջանավարտը ցանկացած ժամանակ կարող է թարմացնել կամ փոփոխություններ կատարել իր առցանց CV-ում: 

Ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության, ինչպես նաև որակի ապահովման բաժինները տեղեկացնում են, որ 2014 թվականի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների գրանցումը և հարցաթերթի լրացումը պարտադիր նախապայման է դիպլոմները ստանալու համար: Հարցաթերթը լրացնելուց հետո շրջանավարտն իր անձնական էլեկտրոնային փոստի հասցեին կստանա հարցաթերթը լրացնելու մասին տեղեկանք, որը հարկավոր է տպել և շրջիկ թերթիկի հետ միասին ներկայացնել Կարիերայի և մարքեթինգի կենտրոն:

Բազայում գրանցվելու և էլեկտրոնային հարցաշարը լրացնելու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://international.almalaurea.it/armenia/?lang=am: Համակարգում գրանցվելու ճանապարհը Ձեզ ցույց կտա այս ուղեցույցը: