Հայտարարություն ՀՊՏՀ դասախոսների և վարչական աշխատակիցների համար

29.11.2018
Դիտումների քանակ՝ 1311

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Վառնայի տնտեսագիտական համալսարանի (Բուլղարիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու կամ վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:
Ծրագրով հետաքրքրվածները մինչև սույն թվականի դեկտեմբերի 13-ը ներառյալ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին պետք է ուղարկեն ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով “Teaching/Training Mobility – Varna University of Economics”
1. Անձնագրի լուսապատճենը
2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն)
3. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (պարտադիր)
4. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
5. դասախոսների դեպքում՝ ընդունող համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն):
Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները: 
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ Դուք կհամոզվեք, որ հայտը ստացվել է արտաքին կապերի բաժնի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: