Խոշոր կազմակերպությունների կառավարման հիմնախնդիրների թեմայով քննարկում ՀՊՏՀ-ում

28.11.2018
Դիտումների քանակ՝ 1207

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին կառավարման ֆակուլտետի մեծ դահլիճում տեղի կունենա մասնագիտական քննարկում, որը կվարի 2012-2018թթ. «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տնօրեն, ներկայումս «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը։ Հանդիպման ընթացքում ազատ զրույցի ձևաչափով կքննարկվեն հայաստանյան խոշոր կազմակերպությունների կառավարման հիմնախնդիրները, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան բանախոսին ուղղելու իրենց հուզող բոլոր հարցերը:

Հանդիպմանը հրավիրվում են թեմայով հետաքրքրված բոլոր ՀՊՏՀ-ականները: