Հայտարարություն

16.07.2020
Դիտումների քանակ՝ 1671

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել թիվ ԵԴ/19554/2/20 և թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը դատարանը սույն թվականի հուլիսի 16-ին բավարարել է:

Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կանցկացվի վաղը՝ 17.07.2020 թ. ժամը 12.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (հասցե՝ Նալբանդյան 128):