Աշխատանքի են հրավիրվում ֆինանսական մասնագետներ
Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը ներկայացնում է հերթական աշխատանքի հայտարարությունը, որին կարող եք ծանոթանալ ստորև:
Հրավիրում ենք աշխատանքի ֆինանսական մասնագետների, ովքեր ցանկանում են վերապատրաստվել, աշխատել և սովորել ոլորտի մասնագետներից: Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքի գործառույթներ.
- Աջակցել ֆինանսական բաժնի առօրյա գործունեությանը:
- Մասնակցել ֆինանսատնտեսական բաժնի գործընթացների կազմակերպմանը և արդյունքների վերլուծությանը:
- Պահպանել ճշգրիտ ֆինանսական տվյալներ ու հաշվետվություններ և ներկայացնել դրանք ղեկավարությանը:
Անհրաժեշտ որակավորումներ.
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում
- Մաթեմատիկական մտածողություն
- Հաղորդակցման և բանակցությունների լավ հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Դիմելու կարգը
Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները career@autogroup.am էլ. հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը:
Ընկերության մասին
«Մուրան ՍՊԸ-ն 2003 թ-ից ի վեր Նիսսան ավտոբրենդի պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում: «Նիսսան Արմենիա»-ն պահպանելով եղած չափանիշներն ու ավել զարգացնելով դրանք` փորձում է էլ ավելի բարձր ցուցանիշներ գրանցել և բարձունքներ գրավել: