Հայտարարություն ՀՊՏՀ գրադարանից

21.08.2018
Դիտումների քանակ՝ 3395

ՀՊՏՀ գրադարանը սիրով և պատրաստակամ սպասում է Ձեզ նոր ուսումնական տարում, և, ի գիտություն, հայտարարում՝
• Առաջին կուրսերի անվճար համակարգի ուսանողները գրադարան կարող են այցելել ուսումնական տարվա հենց սկզբից, իսկ վճարովի համակարգի ուսանողները՝ ուսման վարձերը վճարելուց հետո:
• Առաջին կուրսեցիների սպասարկումն իրականացվելու է առանց պատվերի՝ բաց դարակային համակարգով:
• 2-4-րդ կուրսերի ուսանողների սպասարկումն այսուհետ կիրականացվի միայն առցանց պատվերների եղանակով: / Առցանց պատվերի կանոններին ծանոթացեք հետևյալ հղումով:

Միայն սեպտեմբեր ամսին սպասարկումը կիրականացվի ըստ ֆակուլտետների, հետևյալ գրաֆիկով՝

1 օր ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
2 օր ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
3 օր ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
4 օր ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
5 օր ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ

*Այսուհետ գրադարանի նորություններին կարող եք հետևել նաև ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում գրեք մեր էլ. հասցեին՝ asue.library@gmail.com library@asue.am

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը: