Աշխատանքային ծրագիր ապագա ղեկավարների համար

23.08.2018
Դիտումների քանակ՝ 2621

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի կենտրոնը տրամադրել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է.
««Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացնում է երկամյա աշխատանքային ծրագիր Արտադրության, Ֆինանսների, Մարքեթինգի, Մարդկային ռեսուրսների կառավարման և Լոգիստիկայի բաժիններում։
«Rise Management Trainee» աշխատանքային երկամյա ծրագիր Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա շրջանավարտ-ուսուցանվող ծրագիրը ներգրավում է տաղանդավոր շրջանավարտներին հետագայում կազմակերպության ղեկավար պաշտոնները զբաղեցնելու համար։ Մենք կարևորում ենք կառուցվածքային զարգացումը` ձգտելով պահպանել կատարողականի բարձր մակարդակը և բացահայտել պոտենցիալը։
Ծրագրին կարող են դիմել ավարտական կուրսի ուսանողները, ինչպես նաև շրջանավարտները և մագիստրատուրայի կրթական ծրագրերի մասնակիցները:
Աշխատանքային փորձը պարտադիր չէ, անհրաժեշտ է միայն անգլերենի վարժ իմացություն և սովորելու պատրաստակամություն:
Հայաստանում առկա յուրօրինակ ծրագիր ապագա ղեկավարների համար։ Շտապեք, քանի որ վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր։ Միացեք «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» թիմին ու բացահայտեք ձեր մասնագիտական ներուժը:
Յուրաքանչյուր բաժնի ծրագրին դիմելու կամ մանրամասները ուսումնասիրելու համար կարող եք անցնել ներքոնշյալ հղումներով։
Ուսուցանվող շրջանավարտ - Լոգիստիկա - վերջնաժամկետ՝ 31․08․2018. այստեղ 
Ուսուցանվող շրջանավարտ - Արտադրություն - վերջնաժամկետ՝ 31․08․2018. այստեղ
Ուսուցանվող շրջանավարտ - ՄՌԿ - վերջնաժամկետ՝ 31․08․2018. այստեղ 
Ուսուցանվող շրջանավարտ - Ֆինանսներ - վերջնաժամկետ՝ 04․09․2018. այստեղ 
Ուսուցանվող շրջանավարտ - Մարքեթինգ - վերջնաժամկետ՝ 04․09․2018. այստեղ