Հայտարարություն գրադարանից

06.04.2018
Դիտումների քանակ՝ 1718

Հարգելի ուսանողներ, ՀՊՏՀ գրադարանից հիշեցնում են, որ գրքերը տրամադրվում են 1 կիսամյակ ժամանակով՝ դասընթացը լիարժեք անցնելու համար: Այն ավարտելուց հետո գրքերը պետք է վերադարձնել գրադարան: Այն ուսանողները, որոնք չեն կատարի ընթերցողի իրենց պարտականությունները, կզրկվեն գրադարանից օգտվելու հնարավորությունից: Սպասում ենք Ձեզ մինչև մայիսի 31-ը: Պարզաբանումների համար այցելեք գրադարան կամ գրեք մեզ հետևյալ հասցեով՝ library@asue.am.

Գրադարանի տնօրինություն