Գիտաժողովի հրավեր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից

03.04.2018
Դիտումների քանակ՝ 2374

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2018թ ապրիլի 26-27-ին կազմակերպում է ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին։
Ինչպես հայտնում են մասնաճյուղից, գիտաժողովը «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով է:
Ներկայացված զեկուցումները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով։ Ստորև գիտաժողովի կազմկոմիտեն ներկայացնում է մասնակցության պայմանները:
1. Հոդվածները ներկայացվում են տպագիր և էլեկտրոնային տարբերակով 4-5 էջի սահմաններում (միջտողային միջակայքը` 1.5, տառաչափը` 12, տառատեսակը` sylfaen, էջի սահմանները. վերևից` 2, ներքևից` 2.5,աջ կողմից` 1.5, ձախ կողմից` 3), հղումները` տեքստում, թեմայի վերնագիրը մեծատառ` 14 տառաչափով:
2.Հոդվածները ուղարկել մինչև 18.04.2018թ. HPTHGMgitakanbajin@mail.ru հասցեով
3. Հոդվածները երաշխավորված պետք է լինեն զեկուցման գիտական ղեկավարի կողմից: Հոդվածների հետ միաժամանակ պետք է ներկայացվեն նաև ամփոփագրեր ռուսերեն և անգլերեն լեզուներով (մինչև 0.5 էջ ծավալով)` հիմնական տեքստը հայերեն տարբերակով ներկայացնելու դեպքում: Տողի մեջտեղից շեղատառերով տպել զեկույցի վերնագիրը, որից 2 ինտերվալ ներքև` հեղինակի ազգանունն ու անունը, ապա գիտական ղեկավարի գիտական աստիճանը և կոչումը:
4.Գիտաժողովը տեղի կունենա 2018թ. ապրիլի 26-27, Գյումրիում հետևյալ հասցեով՝ ՀՀ,ք. Գյումրի, Վ. Սարգսյան 32
5.Գիտաժողովին Ձեր մասնակցելու որոշման մասին խնդրում ենք տեղյակ պահել մինչև 13.04.2018թ.
Կազմակերպչական հարցերով դիմել: (+374)312-35844, 055-01-20-70
Գիտաժողովի կազմկոմիտե