Հայտարարություն մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների տրման մասին

12.03.2021
Դիտումների քանակ՝ 1964

Համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից տեղեկացնում են, որ սկսվում է 2020-2021 ուսումնական տարվա ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի և 1,5 տարի տևողությամբ առկա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների տրման գործընթացը։

Ըստ մասնագիտությունների դիպլոմների տրման ժամանակացույցին և մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Համաճարակային պայմաններում կուտակումներից խուսափելու համար յուրաքանչյուր մասնագիտության շրջանավարտներին խնդրում ենք մոտենալ նշանակված օրը և ժամին՝ դիմակով և գրչով։