Սևծովյան և Արևելյան միջերկրածովյան ակադեմիական ցանցի Գլխավոր ասամբլեայի խորհրդաժողովին մասնակցելու հրավեր

12.03.2021
Դիտումների քանակ՝ 809

Սևծովյան և Արևելյան միջերկրածովյան ակադեմիական ցանցը ՀՊՏՀ գիտաշխատողներին և ակադեմիական անձնակազմին հրավիրում է մասնակցելու Գլխավոր ասամբլեայի խորհրդաժողովին, որը տեղի կունենա մարտի 18-ին։

Խորհրդաժողովի տեղեկատվական նստաշրջանի ընթացքում կներկայացվի ԵՄ-ի, ինչպես նաև այլ ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Տեղեկատվական նստաշրջանը տեղի կունենա ժամը 12։00-15։00-ն։

Սևծովյան և Արևելյան միջերկրածովյան ակադեմիական ցանցի Գլխավոր ասամբլեայի խորհրդաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղմամբ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։