Հայտարարություն ընտրովի դասընթացների մասին

01.06.2020
Դիտումների քանակ՝ 1690

Սիրելի՛    ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները moodle.asue.am հարթակում կատարել են 2020-2021 ուսումնական տարվա ընտրովի դասընթացների ընտրությունը:

Ընտրությունների արդյունքներով չկայացած դասընթացներն ընտրած կամ ընտրությանը չմասնակցած  ուսանողները պետք է կատարեն կրկնակի ընտրություն։

Կրկնակի ընտրության ընթացքում ընտրություններին չմասնակցած կամ ընտրության արդյունքներով չկայացած դասընթացներ ընտրած ուսանողները ընտրություն են կատարելու ընտրության արդյունքներով կայացած դասընթացների և առավելագույն թիվ հավաքած ու կայանալու հնարավորություն ունեցող դասընթացների միջև։

Կայացած դասընթացներ ընտրած ուսանողները կրկնակի ընտրությանը չեն մասնակցում։

Կրկնակի հարցումը բաց կլինի մինչև հունիսի 4-ը, ժամը 23։59-ը։ Կրկնակի հարցմանը չմասնակցած ուսանողներին համակարգը ավտոմատ կերպով կմիացնի կայացած դասընթացներից որևէ մեկին։

Նախնական հարցմանը չմասնակցած կամ հարցման արդյունքներով չկայացած դասընթացներ ընտրած բոլոր ուսանողների մասնակցությունը հարցմանը պարտադիր է։

Կրկնակի ընտրության դրված դասընթացներին և մյուս մանրամասներին ծանոթացեք այստեղ: