ՀՊՏՀ-ում մեկնարկում է ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի ընդունելությունը

26.05.2020
Դիտումների քանակ՝ 1865

ՀՊՏՀ-ն հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա պետական կրթաթոշակի նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը։ Միաժամանակ մեկնարկում է 2020-2021 ուսումնական տարվա դոկտորանտուրայի ընդունելությունը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից ստացված փաստաթղթում։

Հավելենք, որ քննությունները տեղի կունենան հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին մանրամասն հայտարարություն կտրվի առաջիկայում: