Հայտարարություններ ԿԳՆ-ից
Ներկայացնում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հրապարակած միջազգային նոր մրցույթներն ու հրավերները:
Ուսման հրավեր /ԻԻՀ/
Թեհրանի համալսարանի աշխարհագիտության ֆակուլտետն օտարերկրյա քաղաքացիների համար կազմակերպում է ընդունելություն «Իրանագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերով:
Ընդունելության կարգի, պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից:
Մանրամասները՝ այստեղ:
«Իրանի Իսլամական Հանրապետության տարվա գիրք» 26-րդ համաշխարհային մրցանակաբաշխություն
Թեհրանում 2019 թվականի փետրվարին նախատեսվում է անցկացնել «Իրանի Իսլամական Հանրապետության տարվա գիրք» 26-րդ համաշխարհային մրցանակաբաշխությունը: Վերոնշյալ մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել իսլամագիտության և իրանագիտության վերաբերյալ գրքեր՝ ցանկացած լեզվով: Գրքերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված սույն թվականի հոկտեմբերի 31-ը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացողները պետք է գրքի մեկ օրինակ ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.՝+37410562364) մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:
Մանրամասները՝ այստեղ:
«Երիտասարդ մասնագետներ 2018» ծրագրի թեկնածուների առաջադրում
Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմնի կողմից: Ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը կներկայացնի նամակում նշված բոլոր չափորոշիչներին համապատասխանող առավելագույնը 15 բարձր որակավորում ունեցող մասնագետների թեկնածություններ: Ներկայացված թեկնածուների ընտրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կիրականացնի երեք փուլով` հայտաձևի առցանց լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար:
Միաժամանակ հայտնում եմ, որ թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուսի բավարար իմացություն:
Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռի P1/P2 կարգավիճակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կամ դաշտային գրասենյակներում աշխատելու համար:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից:
Մասնակցության պարագայում մինչև ս.թ. հունիսի 11-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հնարավոր թեկնածուների հետևյալ փաստաթղթերը՝
•անձնագրի պատճեն,
•բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն,
•անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն,
•կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV)՝ անգլերենով կամ ֆրանսերենով,
•նպատակների հիմնավորման նամակ (motivation letter)՝ անգլերենով կամ ֆրանսերենով:
Մանրամասները՝ այստեղ:
Կրթաթոշակային ծրագիր /Ճապոնիա/
Ճապոնիայի գիտության խթանման ընկերակցությունը (JSPS) հետազոտություն կատարելու նպատակով միջազգային հետազոտողների համար կազմակերպում է Ճապոնիայում անցկացվելիք 2018 թվականի կրթաթոշակային ծրագիրը:
Մանրամասները՝ այստեղ: