Հայտարարություններ ԿԳՆ-ից

06.11.2018
Դիտումների քանակ՝ 1143

Հարգելի ուսանողներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը հրապարակել է նոր միջազգային մրցույթների վերաբերյալ հայտարարություններ, որոնք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև:
Մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր (Ճապոնիա)
Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտը (GRIPS) կազմակերպում է մագիստրոսական և ասպիրանտական ծրագրեր, որին կարող են մասնակցել նաև ՀՀ քաղաքացիները: Ծրագրերը դասավանդվում են անգլերեն լեզվով: Ծրագրերի պայմանների, վարձավճարների, ինչպես նաև կրթաթոշակային հնարավորությունների մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են այցելել  կայքը:
Բոլոր ծրագրերի վերջնաժամկետը, բացառությամբ «Հանրային ֆինանսներ» ծրագրի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ն է:
«Թևեր տուր քո մտահղացումներին» (Fly Your Ideas- FYI) 6-րդ մրցույթ
«Airbus» ընկերությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն համատեղ կազմակերպում են «Թևեր տուր քո մտահղացումներին» (Fly Your Ideas- FYI) 6-րդ մրցույթը: Մրցույթը խրախուսում է ուսանողներին` հանդես գալու ավիացիայի ապագա զարգացմանն ուղղված նորարար, շրջակա միջավայրի համար անվնաս լուծումներ պարունակող մտահղացումներով:  Մրցույթին կարող են մասնակցել  ցանկացած ոլորտի և ուսման մակարդակում գտնվող ուսանողներից բաղկացած 3-5 հոգանոց խմբեր. գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 16-ն է:  Մրցույթը բաղկացած է երեք փուլից. առաջին փուլում ուսանողներն իրենց մտահղացումները ներկայացնում են առցանց, իսկ երկրորդ և երրորդ փուլերում նրանք հնարավորություն են ստանում աշխատել «Airbus» ընկերության փորձագետների հետ` այդպիսով ձևավորելով  թիմային աշխատանքի, ծրագրերի կառավարման և հաղորդակցման հմտություններ: Ավարտական փուլը կկայանա 2019 թ. մայիս-հունիսին, երբ ընտրված լավագույն թիմերը «Airbus»-ի հետ համատեղ կաշխատեն իրենց գաղափարների վիզուալացման և փորձարկման ուղղությամբ` «Airbus»-ի և ոլորտի այլ փորձագետների գնահատմանը ներկայացնելու համար:  Մրցույթի վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք  հղմամբ: