«ՀՊՏՀ լավագույն ուսանող-2018» մրցույթ

06.11.2018
Դիտումների քանակ՝ 1285

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին ընդառաջ իրականացնում է «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2018» մրցանակաբաշխությունը:
Մրցույթն ունի 5 անվանակարգ՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող» և «ՀՊՏՀ լավագույն ուսանող»:
Յուրաքանչյուր անվանակարգին դիմելու համար սահմանված պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղից ներբեռնելով կից հավելվածը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 16-ն է: