Հայտարարություններ ԿԳՆ-ից
Տնտեսագիտական օլիմպիադա
Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունենալու առաջին միջազգային տնտեսագիտական օլիմպիադան:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կայքէջից:
Մանրամասները՝ այստեղ:
«Ֆարաբի» միջազգային 10-րդ մրցանակաբաշխություն
2018 թվականի մարտից մեկնարկել է «Ֆարաբի» միջազգային 10-րդ մրցանակաբաշխությունը, որի նպատակն է բացահայտել և հանրայնացնել ոչ իրանցի գիտնականների՝ իրանական և իսլամական թեմաներին նվիրված հետազոտությունները:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու վերջնաժամկետ սահմանված է 2018 թվականի հուլիսի 25-ը:
Մրցանակաբաշխության մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կայքից:
Մանրամասները՝ այստեղ:
Աշխատանքի հրավեր
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է Բուենոս Այրեսի համալսարանի կողմից ատեստավորված դասախոսի պաշտոնը զբաղեցնելու մրցույթի մասին: Ցանկացողները կարող են դիմել մինչև ս.թ. հուլիսի 6-ը՝ նախնական գրանցում կատարելով կայքէջում, ինչի արդյունքում տրամադրվելու է վկայական, որը լրացնելուց և ստորագրելուց հետո պետք է կցել ընդհանուր փաթեթին:
Մանրամասները՝ այստեղ:
“New pedagogies in the 21st century- for Higher Education Teachers” խորագրով միջազգային դասընթաց
2018թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 14-ը Իսրայելում կազմակերպվում է “New pedagogies in the 21st century- for Higher Education Teachers” խորագրով միջազգային դասընթաց, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 25-ը:
Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Իսրայելի Պատվո հյուպատոսություն (010) 24-99-16 հեռախոսահամարով:
Մանրամասները՝ այստեղ:
“Innovation and Entrepreneurship in the Education System” խորագրով միջազգային դասընթաց
2018թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 7-ը Իսրայելում կազմակերպվում է “Innovation and Entrepreneurship in the Education System” խորագրով միջազգային դասընթաց, որի աշխատանքային լեզուն անգլերենն է: Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 23-ը:
Դասընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Իսրայելի Պատվո հյուպատոսություն (010) 24-99-16 հեռախոսահամարով:
Մանրամասները՝ այստեղ:
«Փախստականների պաշտպանության և ներգաղթյալների» խորագրով դասընթաց
2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև հոկտեմբերի 31-ը Բուենոս Այրեսի համալսարանի կողմից կազմակերպվում է «Փախստականների պաշտպանության և ներգաղթյալների» դասընթացը: Դասընթացը կազմակերպվում է իսպաներեն լեզվով: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով կայքէջը կամ գրելով էլ.փոստին:
Մանրամասները՝ այստեղ: