Ինչպե՞ս ստեղծել հաջողակ հաշվապահի կարիերա. միջոցառման հրավեր
21.06.2018
Դիտումների քանակ՝ 3115
Սիրելի շրջանավարտներ և ավարտական կուրսերի ուսանողներ, ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետից տեղեկացնում են, որ 2018 թվականի հունիսի 22-ին ժամը 14:30-ին ՀՊՏՀ նիստերի դահլիճում (կառավարման ֆակուլտետ 3-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն հաշվապահության ոլորտում առկա թափուր աշխատատեղերը ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում: Կներկայացվի նաև աշխատաշուկայում ինքնահաստատվելու և հաջողակ հաշվապահի կարիերա ստեղծելու առանձնահատկությունները:
Հրավիրվում են բոլոր ցանկացողները: