Հայտարարություններ ԿԳՆ-ից

08.06.2018
Դիտումների քանակ՝ 1223

Ներկայացնում ենք ուսման հրավերների և մրցույթների հայտարարություններ՝ ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքի:

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ /ԳԴՀ/

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին սովորել և աշխատել Բեռլինի Բունդեսթագում:
Ծրագիրը տևում է 2019թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 30-ն է։
Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում։
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն։
Մանրամասները՝ այստեղ:

Մագիստրոսական կրթաթոշակ՝ Նանկինի աուդիտի համալսարանում

ՉԺՀ կառավարությունը աուդիտական կրթաթոշակային ծրագրի շրջանակներում 2018-19 ուսումնական տարվա համար տրամադրում է Նանկինի աուդիտի համալսարանում կազմակերպվող մագիստրոսական մեկ կրթաթոշակ (Chinese Government Scholarship – Auditing Masters Program): Ուսման ժամկետը երկու տարի է, լեզուն՝ անգլերեն:
Փաստաթղթերի ամփոփ փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն՝ մինչև 2018 թվականի հունիսի 13-ը:
Մանրամասները՝ այստեղ: