Թափուր աշխատատեղերի հայտարարություններ

07.06.2018
Դիտումների քանակ՝ 1938

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի կենտրոնը ներկայացնում է թափուր աշխատատեղերի հայտարարություններ, որոնք ներկայացնում ենք ստորև:

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների դեպարտամենտի հաշվապահական հաշվառման բաժնի մասնագետ

Վայրը: Հայաստան, Երևան
Աշխատանքային գրաֆիկ: Լրիվ Դրույք
Նախընտրելի սեռ: Իգական

Պարտականություններ
• արժեթղթերի առքի և վաճառքի գործառնությունների հաշվապահական ձևակերպում,
• արտարժույթի առքի և վաճառքի գործառնությունների հաշվապահական ձևակերպում,
• միջբանկային վարկերի և ավանդների հաշվապահական ձևակերպում,
• ՌԵՊՈ և ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ գործառնությունների հաշվապահական ձևակերպում,
• ՍՎՈՊ և ՖՈՐՎԱՐԴ գործառնությունների հաշվապահական ձևակերպում,
• արժեթղթերի վերագնահատման տվյալների մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր,
• փոխարժեքների մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր,
• արժեթղթերի վերագնահատման արդյունքների ստուգում,
• արտարժութային դիրքերի հսկողություն,
• ԴԵՊՈ հաշիվների մնացորդների մոնիտորինգի և համադրման իրականացում,
• ՀՀ կենտրոնական բանկի Վիճակագրության վարչություն ներկայացվող եռամսյակային թիվ 18 հաշվետվական ձև:
• Թղթակցային հաշիվների մնացորդների մոնիտորինգի իրականացում:
• Բրոքերային ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա կատարված գործարքների ձևակերպում:
• Ոսկու ստանդարտացված ձուլակտորներով կատարվող գործարքներ:
• Հաշվեկշռային հաշիվների գույքագրում:
• Բանկերից և ՀՀ ԿԲ-ից ստացված աուդիտորական հարցումների պատասխանների կազմում:

Պրոֆեսիոնալ հմտություններ
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն (արժեթղթերի բաժինն ավարտած)
Աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում պարտադիր չէ
Նախաձեռնողականություն, ճկունություն և վճռականություն
Պատասխանատվության բարձր աստիճան
Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն
Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
ArmSoftBank ծրագրի իմացությունը ցանալի է
Դիմելու վերջնաժամկետը: 20.06.2018
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք պարտադիր կերպով լրացնել http://www.armswissbank.am/am/about/career/ հղմամբ տեղադրված դիմում-հարցաթերթիկը և ուղարկել hr@armswissbank.am էլ.փոստին`վերնագրում նշելով «Հաշվապահական հաշվառման բաժնի մասնագետ»:
Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները:

Հաշվապահ

Պարտականությունները՝

• Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան հաշվապահական փաստթղթերի ձևակերպում
• Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
• Հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում և վաճառքների հաշվառում
• Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում
• Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում
Պահանջները՝
• Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
• Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ
• Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
• MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

Դիմելու կարգ՝

Ինքնակենսագրություններն ուղարկել hr@atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ tinyurl.com/atenk-jobform