Հայտարարություններ միջազգային դպրոցի, սեմինարի, կրթաթոշակի վերաբերյալ

31.01.2020
Դիտումների քանակ՝ 1150

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը հայտնում է մի շարք սեմինարների, միջազգային մրցույթների մասին, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

Միջազգային դպրոց-սեմինար Ծաղկաձորում

2020 թ. հունիսի 23-ից հուլիսի 2-ը ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորում անցկացվելու է Ս.Ա.Այվազյանի անվան 10-րդ միջազգային դպրոց – սեմինարը՝ «Բազմաչափ վիճակագրական հետազոտություններ և իրական գործընթացների մոդելավորում» (Многомерный статистический анализ, эконометрика и моделирование реальных процессов) թեմայով: Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է դիտարկվող թեմաների շրջանակում պատրաստել զեկույց/դասընթաց 30 կամ 15 րոպե տևողությամբ: Աշխատանքային լեզուն լինելու է ռուսերեն և անգլերեն: Մինչև փետրվարի 10-ը մասնակիցները պետք է ներկայացնեն մասնակցության հայտը և ներկայացվող զեկույցի սեղմագիրը (2 էջի սահմաններում) հետևյալ հասցեներով` miafan@cemi.rssi.ru, nimak@cemi.rssi.ru, frauwulf@gmail.com: Գրանցման վճարը սահմանվում է 2500 ռուբլի և վճարվում է գրանցման ժամանակ, իսկ Ծաղկաձորում 1 օրվա մնալու արժեքը կազմում է 2300-2800 ռուբլի:

Մասնակցության հայտը` այստեղ, սեմինարի մասին մանրամասները, հետազոտությունների թեմաներն ու սեղմագրի ձևաչափը՝ այստեղ:

«Տնտեսության և հասարակության վերլուծության վիճակագրական մեթոդներ» թեմայով 11-րդ միջազգային կոնֆերանս

« Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի վիճակագրության և տվյալների վերլուծության դեպարտամենտը և Ստոխաստիկ վերլուծությունների միջազզգային լաբորատորիան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի և Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի մասնակցությամբ, 2020 թվականի մայիսի 12-15-ը անցկացնում է ուսանողների, ասպիրանտների համար նախատեսված 11-րդ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի ընթացքում գլխավոր և ստորաբաժանումների նստաշրջաններում նախատեսվում է քննարկել զեկույցներ՝ հետևյալ թեմաների վերաբերյալ.

  1. Կիրառական վիճակագրության և էկոնոմետրիկայի տեսություն և մեթոդաբանություն,
  2. Կիրառական վիճակագրության և էկոնոմետրիկայի մեթոդների կիրառում՝
  • Տնտեսագիտության, քաղաքականության և սոցիալական ոլորտում,
  • Ժողովրդագրության և բնակչության վիճակագրության մեջ,
  • Կառավարման և որոշումների կայացման գործում:

3. Վիճակագրական և ակտուարական մեթոդները ապահովագրության մեջ
4. Դինամիկ մոդելներ և պատահական գործընթացներ

Գիտաժողովը անցկացվելու է Մոսկվայում՝ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանում:

Մասնակիցների ժամանման օրը `մայիսի 12:
Մասնակիցների գրանցումը `2020 թվականի մայիսի 13, ժամը 9.30:
Լիագումար նիստի սկիզբը `2020 թվականի մայիսի 13, ժամը 10.00:
Առանձին բաժինների նիստերը կանցկացվեն 2020 թվականի մայիսի 13-14-ը:
Մեկնելու օր ՝ 2020 թվականի մայիսի 15:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն:

Գրանցման հայտերը և զեկույցների սեղմագրերը ընդունվում են մինչև 2020 թ. մարտ ամիսը, որոնք պետք է ուղարկվեն հետևյալ հղումով՝ https://www.hse.ru/expresspolls/poll/334888317.html :

Մասնակիցներին «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը» կտրամադրի սենյակներ համալսարանի հանրակացարանում, որի օրավարձը կազմում է 300-350 ռուբլի և որի համար անհրաժշտ է ներկայացնել լրացուցիչ դիմում: Հանրակացարանի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.hse.ru/dormitory/:

Զեկույցների սեղմագրերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև այլ մանրամասնություններին կարելի է ծանոթանալ այստեղ:

«Պիլեցկի» կրթաթոշակ

Լեհաստանի դեսպանատունը հայտարարում է «Պիլեցկի» կրթաթոշակի մրցույթ, որը ավագ և կրտսեր հետազոտողներին հնարավորություն կտա իրականացնել վճարովի հետազոտություն Վարշավայի Պիլեցկի համալսարանում:

Ծրագրի ընդհանուր տևողությունը 5-10 ամիս է և ներառում է 2020 թ. սեպտեմբերից 2021 թ. հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածը:

Հիմնական կրթաթոշակը կազմում է 2000 եվրո՝ կրտսեր, և 3000 եվրո՝ ավագ հետազոտողների համար: Հետազոտողներին տրամադրվելու է գրասենյակային տարածք, ինտերնետ հասանելիություն և այլ ծառայություններ: Ճանապարհածախսը, ինչպես նաև հետազոտական ծրագրի հետ կապված ուղևորությունների համար լրացուցիչ ծախսերը նույնպես հոգալու է Վարշավայի Պիլեցկի համալսարանը:

Հետազոտությունները իրականացվելու են հասարակական և սոցիալական գիությունների, մասնավորապես, ժամանակակից պատմության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, իրավագիտության և քաղաքական փիլիսոփայության բնագավառներում:

Նախընտրություն է տրվելու այն ծրագրերին, որոնք ինչ-որ կերպ կապված են Լեհաստանի ուսումնասիրության հետ, կամ էլ իրականացնում են Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի երկրների համեմատական հետազոտություն:

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:

Ավելի մանրամասն՝ https://instytutpileckiego.pl/pl/instytut/aktualnosci/pilecki-fellowship-stypendium: