Խորվաթիայում դասախոսելու և վերապատրաստվելու մրցույթ

31.01.2020
Դիտումների քանակ՝ 1132

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի դասախոսությամբ հանդես գալու կամ վերապատրաստվելու վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Ծրագրին դիմելու համար հետաքրքրված աշխատակիցները պետք է անցնեն հետևյալ հղումով և հետևեն ներկայացված ընթացակարգին՝ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկելով կայքում նշված էլ.փոստի հասցեին: Ծրագրին դիմելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 29-ն է:

Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պուլայի համալսարանի կողմից նշված հղումով անցած և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում ուղարկած աշխատակիցների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել միջազգային կապերի բաժնի էլ. փոստին:

Շարժունության պայմանագիրը (Mobility Agreement) միջազգային կապերի բաժին պետք է ներկայացնել 3 օրինակով, անպայման դիմողի ստորագրությամբ։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com փոստով: