Հաստատվել է 2020-2021 թթ. ամենամյա արձակուրդի ժամանակացույցը

18.06.2021
Դիտումների քանակ՝ 1589

Ի գիտություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատողների՝ ներկայացվում է ռեկտորի 2021 թվականի հունվարի 08-ի հմ. 01 հրամանով հաստատված՝ համալսարանի աշխատողների ամենամյա արձակուրդների տրամադրման հետևյալ ժամանակացույցը.

1. Համալսարանի ակադեմիական կազմի ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 06.07.2021թվականից մինչև 23.08.2021թվականը ներառյալ:

Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2021թվականի օգոստոսի 24-ը:

2. Համալսարանի ղեկավար կազմի, ֆակուլտետների դեկանների, վարչական ստորաբաժանումների ղեկավարների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 12.07.2021թվականից մինչև 13.08.2021թվականը ներառյալ:

Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2021 թվականի օգոստոսի 16-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):

3. Համալսարանի ֆակուլտետների դեկանների տեղակալների, ուսումնաօժանդակ կազմի և այլ ստորաբաժանումների աշխատակիցների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 19.07.2021թվականից մինչև 13.08.2021թվականը ներառյալ:

Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2021 թվականի օգոստոսի 16-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):

4. Համալսարանի գրադարանի աշխատակիցների ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 12.07.2021 թվականից մինչև 13.08.2021 թվականը ներառյալ: Աշխատանքի սկիզբը սահմանվում է 2021 թվականի օգոստոսի 16-ը (ՀՀ ԱՕ 29-րդ հոդված):

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից