Աշխատանքի հրավեր ՀՊՏՀ-ից

18.06.2021
Դիտումների քանակ՝ 2174

ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը ներկայացնում է հայտարարություն հետևյալ թափուր պաշտոնի համար:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ`
Որակի ապահովման բաժին

ՊԱՇՏՈՆԸ`
Առաջատար մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`

  • կատարել բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով,
  • իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստել և բաժնի պետին ներկայացնել իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր,
  • բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցել բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
  • տիրապետել իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերին,
  • մշակել և պարբերաբար վերանայել որակի ներքին ապահովման կանոնակարգերը, քաղաքականությունը և ընթացակարգերը,
  • կազմակերպել կրթական ծրագրերի գնահատման գործընթացը և ծրագրային հավատարմագրման գործընթացում խորհրդատվություն տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և փորձագիտական այցերին պատրաստվելու նպատակով,
  • մասնակցել ՀՊՏՀ գործունեության գնահատման գործիքակազմի մշակմանը և կիրառականության փորձարկմանը,
  • իրականացնել բաժնի պետի հանձնարարությամբ այլ գործառույթներ:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
  • համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի գերազանց իմացություն,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • տրամաբանելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, թիմում աշխատելու հմտություն և կազմակերպվածություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ՝

  • Ինքնակենսագրություն:
  • Բարձրագույն կրթության մասին հավաստող փաստաթուղթ/եր:
  • Աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ/եր:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝                      18   հունիսի  2021 թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝  16    հուլիսի  2021 թ.

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am և asue.qad@gmail.com էլփոստերին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ․ https://asue.am/ :