Հիշեցում. հունվարի 27-ից սկսած կընդունվեն ուսման վարձավճարի զեղչի դիմումները

23.01.2020
Դիտումների քանակ՝ 1329

Սիրելի´ ուսանողներ, 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձավճարի զեղչի դիմումները կընդունվեն հունվարի 27-ից փետրվարի 28-ը: Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից հայտնում են, որ դիմումները պետք է գրել դեկանատներում: Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել դեկաններին:

asue.am –ի «Ուսանող» խորագրի ներքո ծանոթացեք ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին: