Ընդունվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի հայտեր
04.02.2021
Դիտումների քանակ՝ 1007
ՀՀ գիտության կոմիտեն ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի՝ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով ընդունում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի հայտեր (նաև խտասկավառակով): Հայտերի ձևերը տեղադրված են կոմիտեի ինտերնետային կայքում (www.scs.am/, «Գիտական գործունեություն» բաժնի «Հայտերի ձևեր» ենթաբաժին):
Գործընթացը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2021 թվականի փետրվարի 10-ը սահմանված ձևաչափով հայտերը ներկայացնել ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին։
Տեղեկատվությունը՝ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնից: