Մեկնարկել է ուսման վարձի զեղչի դիմումների ընդունումը

09.09.2021
Դիտումների քանակ՝ 3103

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչերի դիմումների ընդունման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնական բաժինը՝ ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:

ՀՊՏՀ-ում ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման  մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ սույն կանոնակարգում։

Հիշեցնում ենք նաև, որ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ միջին որակական գնահատականի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի ուսանողները, ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակվող ուսանողները, առկա ուսուցմամբ բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով սովորող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները, 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներն անհրաժեշտ փաստաթղթերը նոււյնպես պետք է ներկայացնեն մինչև 01.10.2021թ.:

Անհրաժեշտ փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր ֆակուլտետի դեկանատներում: